1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկել է 
ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:

«Այցի ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է հարկային վարչարարության իրականացման նպատակով մշակված էլեկտրոնային ծառայությունները, որից հետո մտքեր են փոխանակվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով ակտիվացնել շփումները նաև փորձագիտական մակարդակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը ներկայացրել է նաև հարկային վարչարարության ոլորտում բջջային հավելվածների կիրառման փորձը ինքնազբաղ հարկ վճարողների հարկման համակարգում, որի ներդրումն էականորեն պարզեցրել է հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունները:

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարը շեշտել են բարձր մակարդակի սերտ շփումների հաճախականության պահպանման կարևորությունը, որն էականորեն խթանում է փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]