Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի երկու ական

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին տեղեկություն է ստացել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար խառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել է ականանետի՝2 հատ 82 միլիմետրանոց, կոռոզիայի ենթարկված, առանց պայթուցիչի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]