1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան

 Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ 
Պապիկյան

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն  Պապիկյանը՝  տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,-  ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]