Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանավերի մուտքը երկրի տարածքային ջրեր

Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանավերի մուտքը երկրի տարածքային ջրեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժի մեջ Է մնում Նոր Զելանդիայի արգելքը երկրի տարածքային ջրեր ավստրալական սուզանավերի մուտքի վրա, չնայած AUKUS դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ Ավստրալիայի որոշմանը: Այդ մասին հայտարարել Է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդեռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1984 թվականից Նոր Զելանդիայի իշխանություններն սկսել են իրականացնել «միջուկազերծ գոտու» քաղաքականություն, որի շրջանակներում արգելվել Է միջուկային զենքով նավերի մուտքը երկրի տարածքային ջրեր: 1987 թվականին այդ դրույթներն ընդլայնվել են եւ ամրագրվել օրենսդրությամբ:

«Այդ պայմանավորվածության (AUKUS) կենտրոնական տարրը ատոմային սուզանավերի կառուցումն Է, որոնք բազավորվելու են Աստրալիայի սահմաններից դուրս: Ավստրալիայի վարչապետ Մորիսոնը հասկանում Է մեր դիրքորոշումն ատոմային սուզանավերի եւ միջուկային զենքի վերաբերյալ, դա, իհարկե, նշանակում Է, որ նրանք (երկրները) հասկացել են մեր հավանական դիրքորոշումը»,-ճեպազրույցում հայտարարել Է Արդեռնը. տեսագրությունը զետեղված Է նրա Facebook-ում:

Վարչապետի խոսքով՝ ինչպես նորզելանդացիները, այնպես Էլ ավստրալացիները լավ գիտակցում են, թե ինչու Նոր Զելանդիան «չԷր ցանկանա լինել նախագծի մի մաս»: Վարչապետն ընդգծել Է, որ Նոր Զելանդիան ունի իր սեփական արտաքին քաղաքականությունը, որը հիմնվում Է Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում կայունության եւ «սկզբունքների վրա հիմնված կարգուկանոնի վրա»: «Խոսքը մեզ համար մեր ներքին ջրերի մասին Է, որտեղ մենք ունենք իրավասություն, եւ այդ պատճառով ենք մենք այդպիսի դիրք գրավել»,-նշել Է վարչապետը:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]