Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավկորեական GL Rapha-ն կարտահանի «Սպուտնիկ Լայթ»-ի առաջին խմբաքանակը

Հարավկորեական GL Rapha-ն կարտահանի «Սպուտնիկ Լայթ»-ի առաջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական GL Rapha ընկերությունը, որ իրականացրել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի արտադրությունը, ակտիվ բաղադրիչ Է պատրաստել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժնի համար եւ հույս ունի շուտով սկսել դրա մատակարարումները համաշխարհային շուկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերությունում:

«Hankook Korus-ը (GL Rapha-ի դուստր ձեռնարկությունը) ներկա դրությամբ ավարտել Է «Սպուտնիկ Լայթ»-ի 10 միլիոն չափաբաժնի համար ակտիվ բաղադրիչի արտադրությունը եւ նախապատրաստական աշխատանքներ Է տանում դրանց հաջորդող բեռնառաքման համար: Մենք պատրաստվում ենք այն բանին, որպեսզի բեռնառաքումն իրականացնենք հենց որ ռուսական կողմը ավարտի GMP-ի (պատշաճ արտադրական պրակտիկա) ստանդարտների հավաստագրման ստուգումը»,-հայտարարել Է հասարակայնության հետ կապերի գծով GL Rapha-ի բաժնի պետ Կիմ Գի Յոնը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ GL Rapha հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերությունն անցյալ տարվա նոյեմբերին պայմանավորվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ՝ երրորդ երկրներ արտահանելու համար:

Պարտավորագրային արտադրությունն իրականացվում Է Չհունչհոն քաղաքում գտնվող Hankook Korus Pharm գործարանում. այդ ձեռնարկությունից մատակարարումների ծավալը պետք Է կազմի տարեկան ավելի քան 150 միլիոն չափաբաժին: GL Rapha-ի ներկայացուցչի խոսքով՝ սկզբում շեշտը դրվում Էր «Սպուտնիկ V»-ի արտադրության վրա, սակայն հետագայում ընկերությունը ՌՈւՆՀ-ի խնդրանքով զբաղվել Է «Սպուտնիկ Լայթի» թողարկմամբ: Միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունն իրականացվում Է ի լրումն ավելի վաղ «Սպուտնիկ V»-ի համաձայնեցված ծավալների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]