1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի են ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում և ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունների կազմերը

Հայտնի են ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում և ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունների 
կազմերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների կազմերը հաստատվել են սեպտեմբերի 16-ին կայացած ԱԺ խորհրդի արտահերթ նիստում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամներն են ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Էդուարդ Աղաջանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից` Հայկ Մամիջանյանը:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում» հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը, անդամներն են ՔՊ-ից Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ից Բաբկեն Թունյանը, անդամներն են ՔՊ-ից Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]