Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային ամենամյա 
Summit of Minds գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների:

Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը հանդես է գալիս իբրև յուրօրինակ հարթակ գաղափարների փոխանակման համար: Քննարկումների գլխավոր թեմաները կլինեն առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:

«Մտքերի գագաթնաժողովին» ներկա կլինեն և մասնակիցներին կողջունեն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը (ԱՄՆ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն (2010-2020) Իվ Դակորդը (Yves Daccord), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, միջազգային խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ հանդիպումներ կունենա համաշխարհային մի շարք խոշոր, այդ թվում՝ շվեյցարական ընկերությունների (Google, Nestlé, Cargill, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Այս հանդիպումները բացառիկ հնարավորություն են Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Նման յուրահատուկ հնարավորություն է նաև արդեն հաջորդ ամիս՝ 2021թ. հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]