«տնՏեսակետ»: Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA-ն) «Արմենպրես» Փոդքաստ
14:04, 16 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը այս անգամ ներկայացնում է «Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը» (NAFTA-ն): Բանախոսը մանրամասն անդրադարձ է կատարում համաձայնագրի նախապատմությանը, էությանը, կարգավորումներին, ինչպես նաև այն գործոններին, որոնք հանգեցրեցին համաձայնագրի չեղարկմանը և վերջինի փոխարեն նոր՝ USMCA համաձայնագրի կնքմանը:
Խմբագրության կողմից. «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում