Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժման նոր թերապիա են կիրառել

 Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժման նոր թերապիա են կիրառել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքներից առաջինը մայրաքաղաք Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները. առաջին հիվանդները դարձել են հղի կանայք: Այդ մասին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասիա Ռակովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, COVID-19-ով հիվանդ կանանց բուժման համար հղիության ժամանակաշրջանում հնարավոր Է մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի պատրաստուկների կիրառումը: Այսօրվա դրությամբ Մոսկվայում արդեն ավելի քան 70 հիվանդ ստացել Է այս թերապիան»,-Ռակովայի խոսքը մեջբերում Է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նա նշել Է, որ պատրաստուկները կիրառելիս չեն գրանցվել անցանկալի երեւույթներ, նշվել Է վիրուսի արագ չեզոքացում եւ հիվանդների վիճակի բարելավում: Այս պատրաստուկներն օգտագործում են կորոնավիրուսային հիվանդության վաղ փուլում հիվանդներին բուժելու համար, որոնց մոտ առկա են հիվանդության ծանր ընթացքի ռիսկերը, ճշտվում Է կայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]