Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ նրա համագործակիցները կհայտարարեն անվտանգության բնագավառում նոր ձեւաչափի ստեղծման մասին

ԱՄՆ-ը եւ նրա համագործակիցները կհայտարարեն անվտանգության բնագավառում նոր 
ձեւաչափի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կհայտարարեն անվտանգության բնագավառում երեք երկրների միջեւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով նոր եռակողմ գործակցություն ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը»,-ասել Է պաշտոնյան:

Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Է, որ երեք երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր ձեւաչափի շուրջ, որը կոչված Է դյուրացնել առաջավոր ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը: Սպասվում Է, որ դրա մասին կհայտարարեն սեպտեմբերի 16-ի երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]