Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարության և ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարության և ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:

ACCA-ը հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսերի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում եւ ունի շուրջ 200 հազար անդամ եւ 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]