Վնասազերծվել է «Մեծ Սահարայի իսլամական պետության» պարագլուխը. Մակրոն
11:23, 16 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Սախել աֆրիկյան տարածաշրջանը մայրցամաքի ամենապրոբլեմայիններից մեկն Է ահաբեկչական գործունեության եւ անօրինական միգրացիայի պատճառով: 2014 թվականին Ֆրանսիան այս տարածաշրջանում սկսել Է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այդ առաքելությանն աջակցում Է «Սախելի հնգյակ» (G5) տարածաշրջանային կառույցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում