Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Երեք մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

 Երեք մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք մարդ Է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածների եւ երեք տուժածների մասին: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) տեղեկացրել Է, որ Չինաստանի հարավ-արեւմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով սեպտեմբերի 15-ին ժամը 20:33-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 16-ին 00:33-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Նեյցզյան քաղաքային օկրուգից 50 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, օջախն ընկած Է 40 կիլոմետր խորության վրա: Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի պատճառով տարհանվել Է գրեթե 7 հազար մարդ, 35 տուն ավերվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]