Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտարարեց Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին

Փաշինյանը հայտարարեց Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված ռիսկերը 
կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սյունիքում հայկական գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան, թե արդյոք Հայաստանն ունի երաշխիք, որ Ադրբեջանը Սյունիքում չի փակի Գորիս-Կապան ճանապարհը՝ մարդկանց թողնելով շրջափակման մեջ:

«Այո, կան ռիսկեր: Եվ Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- հայտարարեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]