Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ԿԳՄՍ նախարարը խոստացավ բարելավել ազգային փոքրամասնությունների կրթության մակարդակը

ԿԳՄՍ նախարարը խոստացավ բարելավել ազգային փոքրամասնությունների կրթության 
մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարում ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդվող դպրոցներում ծրագրային փոփոխություններ նախարարության կողմից չեն արվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին:

Նախարարը նկատեց, որ ազգային փոքրամասնությունների կրթության մակարդակի հետ կապված իրենք ևս ունեն մտահոգություններ: «Կան խնդիրներ դասավանդման մակարդակի, ուսուցիչների և այլ հարցերի հետ  կապված, որոնք քննարկել ենք ձեզ հետ»,- նշեց Դումանյանը:

Նա համաձայնեց նաև պատգամավորի դիտարկմանը, որ կան լրջագույն խնդիրներ փոքրամասնությունների բարձրագույն կրթության ոլորտում: «Մենք իսկապես մտահոգված ենք ազգային փոքրամասնություններին բարձրագույն կրթությամբ ապահովելու հարցով: Առաջիկայում ևս միասին կշարունակենք քննարկումները՝ փորձելու գտնել լուծման արդյունավետ միջոցներ»,- ասաց Դումանյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]