Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների առաջին հանդիպմանը

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների 
հանձնակատարների առաջին հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ գրասենյակնը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝  համակարգային խնդիրների լուծման համար:

Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավրություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:

«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանը անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարևորությանը և նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն, համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն, խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովային արդյունավետ համագործակցության համար: Պաշտպանն ընդգծել է նաև ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]