Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել Է միգրանտների հետ կապված իրադրությունը Բելառուսի սահմանին

Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել Է միգրանտների հետ կապված իրադրությունը Բելառուսի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում այն կարծիքին են, որ Բելառուսի հետ սահմանին տեղի Է ունենում «հիբրիդային գրոհ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Խոսքը Բելառուսի կողմից հիբրիդային գրոհի մասին Է, մենք կշարունակենք համերաշխություն դրսեւորել սահմանամերձ պետությունների հետ: Մարդիկ չպետք Է խաղազինվոր լինեն քաղաքականության մեջ, ինչպես դա տեղի Է ունենում Բելառուսի հետ սահմանին»,-ասել Է նա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաեւ կոչ Է արել՝ արագացնել Եվրամիությունում միգրացիայի մասին պակտի ընդունումը, որի առաջարկությամբ ավելի վաղ հանդես Է եկել Եվրահանձնաժողովը:

«Անհրաժեշտ Է արագացնել աշխատանքը ԵՄ-ի միգրացիոն պակտի մշակման ուղղությամբ: Անհրաժեշտ Է կարգավորել միգրացիոն գործընթացները: Հարցը շատ հակասական Է, բայց փոխզիջումը հնարավոր Է»,-նշել Է ԵՀ-ի ղեկավարը: Նա հավելել Է, որ «եվրոպացիները հանդես են գալիս անօրինական միգրացիայի դեմ, բայց շատերը կարծում են, որ միգրացիան խթանում Է տնտեսական աճը: Նաեւ ԵՄ-ն չի կարող հրաժարվել իր հումանիտար պարտավորություններից»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]