1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ նախագահն ու Իվան Կորչոկը անդրադարձել են Հայաստան-Եվրամիության համագործակցության զարգացման հեռանկարներին

ՀՀ նախագահն ու  Իվան Կորչոկը անդրադարձել են Հայաստան-Եվրամիության 
համագործակցության զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն ՍԱրգսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, մասնավորապես ասել է, որ երկու երկրների և Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիասքանչ պատմություն ունեն, սակայն անհրաժեշտ է խոսել ապագայի և ապագայի ծրագրերի մասին:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ ցանկանում են աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

«Սլովակիան բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար»,-ասել է նա:

Իվան Կորչոկն ընդգծել է տնտեսության, այդ թվում՝ գործարար կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությունը: Նա երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից կարևորել է նաև մշակութային գործընկերության ընդլայնումը:

Հայաստանի նախագահն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]