Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը Դուշենբեում ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

Պուտինը Դուշենբեում ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավարը պատմել Է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի հայտնաբերման կապակցությամբ ինքը պետք Է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի:

«Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահն այս շաբաթ Դուշենբեում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի ռեժիմով»,-ասվում Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]