Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021-ին գնահատվում են սպասվածից ավելի դրական․ ԿԲ նախագահ

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021-ին գնահատվում են սպասվածից 
ավելի դրական․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021թ-ին ՀՀ կենտրոնական բանկը սպասվածից ավելի դրական է գնահատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ այդ ամենը պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճով։

«Համախառն պահանջարկը ևս սպասվածից ավելի արագ տեմպերով է աճում, որին շարունակում են մեծապես նպաստել մասնավոր սպառման բարձր աճը՝ արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը»,- նշեց Գալստյանը։

Նա շեշտեց, որ մասնավոր ներդրումների աճը, չնայած այդ ամենին, պահպանվում է համեմատաբար զսպված։

«Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման, արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ առաջանցիկ աճը ներկայում նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը», - հավելեց ԿԲ նախագահը։

Գալստյանն ասաց, որ վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն աճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]