Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում Է բարձր մակարդակի վրա. վիճակագրություն

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում Է բարձր մակարդակի վրա. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 37 հազար 7107 թեստ. 24 հազար 507-ը՝ հակագենի, 13 հազար 210-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել Է ախտահարման 3221 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 585 հազար 36 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել Է 2990 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 548 հազար 951 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 54, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8287 հիվանդ: 3221 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել Է 1167-958-ը, Աջարիայում՝ 220, Իմերեթում՝ 498, Քվեմո Քարթլիում՝ 194, Շիդա Քարթլիում՝ 279, Գուրիում՝ 71, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 339, Կախեթում՝ 272, Մցխեթ-Մթիանեթում՝ 93, Սամցխե-Ջավախքում՝ 46, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 42:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 27 հազար 772-ի, նրանցից 5882-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1387-ի վիճակը ծանր Է, նրանցից 346 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1539 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 20 հազար 351 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 78 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 22 հազար 999-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), սեպտեմբերի 13-ի տվյալներով, կազմում Է 8,54 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 7,58 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 7,44 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]