Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում հուշագիր կստորագրեն

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում 
հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի  հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային արխիվը տեղեկացնում է, որ զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք  փոխանակման առումով:

Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ  արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Իրանական կողմն ընդգծել է ճարտարապետական և այլ ոլորտներում Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին ծանոթանալու իր հետաքրքրությունը՝  հայկական կողմին առաջարկելով փոխադարձաբար օգտվել իրենց արխիվներից:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը  նշել է` երկու երկրներն  ունեցել  են դարավոր պատմամշակութային բարեկամական հարաբերություններ և   պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանի Արխիվում պահվում է Շահ Աբասի՝ 1607թ․արաբատառ հրովարտակը, որը վերջինիս կողմից Քաշաթաղի հայ մելիքներին (իշխաններին) հողային արտանություններ տրամադրելու մասին է,  և դրանով պատրաստակամություն է հայտնել հնարավորություն ընձեռել ծանոթանալու նմուշին:

ԻԻՀ պատվիրակության  և ՀՀ ազգային արխիվի տնօրինության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արխիվային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու և այդ համատեքստում համատեղ հուշագիր ստորագրելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]