Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արագածոտնի մարզի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորների հետ

Արագածոտնի մարզի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք 
կհանդիպեն ԱԺ պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների ներկայացուցիչներ սեպտեմբերի 14-ին փակել էին Մ 3 միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց մտահոգությունն արտահայտելով համայնքների միավորման, վերակազմակերպման շուրջ:

Գյուղացիները հանդիպում են պահանջել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օհանավան համայնքի ղեկավար  Էդգար Հայրապետյանն ասաց, որ գյուղացիներն այժմ բացել են ճանապարհը, քանի որ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից հետո պատգամավորների հետ հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ես անձամբ հանդիպել եմ գյուղացիների հետ, խոսել նրանց հետ: Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացմանը, քանի որ կարծում են՝ ապագայում կարող են տարբեր խնդիրների առաջ կանգնել: Նշում են, որ իրենք լավ աշխատում են և չեն ցանկանում միանալ Աշտարակին»,- մանրամասնեց Հայրապետյանը:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 8-ի  հերթական նիստում հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև՝ կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]