Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը նոր գույք կունենա․ Երևանի ավագանին որոշեց 22 մլն դրամ տրամադրել

Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը նոր գույք կունենա․ Երևանի ավագանին որոշեց 
22 մլն դրամ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ որոշեց «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ․ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կապիտալ դրամաշնորհ տրամադրել՝ նորակառույց շենքի նոր գույքի ձեռք բերման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ նախատեսվում է մայրաքաղաքի 2021 թ. բյուջեի ծախսային մասում «Հանրակրթական դպրոցներին գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրով 22 մլն 565 հազար ՀՀ դրամ գումար տրամադրել։

«Նույն չափով կնվազեցվի նաև «Հանրակրթական ուսուցում» ծրագիրը։ Համաձայն Երևանի ՏԻՄ մասին օրենքի՝ բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն կատարելու դեպքում անհրաժեշտ է ավագանու բոլոր անդամների 50 տոկոսից ավելի դրական քվորում ապահովել»,- նշեց Ներսիսյանը։

Նա հավելեց, որ «Հանրակրթական ուսուցում» ծրագրում նույն չափով նվազեցում կիրականացվի, սակայն ոչ մի ծրագիր չի տուժի։ Փոխքաղաքապետի պնդմամբ՝ նախագծով համապատասխան գումարը նախատեսված էր, և Կառավարությունից հենց այդ չափով ստացել են։ 

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծին տրվել է դրական եզրակացություն։

Որոշումն ընդունվեց 40 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]