Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն 
Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների:

Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։ Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։

Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»,- ասված է նախագահի ուղերձում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]