Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առիթով

ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական 
առաքելությունն ավարտելու առիթով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:

Դեսպան Միխայել Բանցհաֆը նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]