Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաստաբանների պալատից հայտնում են, որ ընտրությունը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին։

«Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան: Արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը չորս տարի ժամկետով համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի  նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանի 937 կողմ ձայնով (84,3%)»,- նշում են Փաստաբանների պալատից:

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Ներկա պահին Փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը, ում լիազորությունները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։

Մինչ ընտրությունները ՀՀ փաստաբանների պալատը 08092021 թ կազմակերպել էր բանավեճ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Սիմոն Բաբայանը և Գևորգ Գյոզալյանը: Փաստաբանների պալատի նախագահի երրորդ թեկնածու Թամարա Պողոսյանը դուրս էր եկել ընտրապայքարից ինքնաբացարկի դիմումի համաձայն: Բանավեճը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է  առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում: Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր  և ընդհանուր ժողով, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]