Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունաստանի վարչապետը հայտնել Է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի կնքման մասին

Հունաստանի վարչապետը հայտնել Է ԱՄՆ-ի հետ պաշտպանական 
համագործակցության մասին համաձայնագրի կնքման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի եւ ԱՄՆ-ի փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը կկնքվի հինգ տարով: Դա կիրակի օրը հաստատել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Սալոնիկի 85-րդ միջազգային տոնավաճառում տեղի ունեցած ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ: Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը վարել է ERT1 պետական հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ նոր պաշտպանական համաձայնագիրը կերկարաձգվի հինգ տարին մեկ անգամ, այլ ոչ թե ամեն տարի, ինչպես ներկայում է, վարչապետն ասել է. «Տեղեկատվությունը ճշգրիտ է։ Մենք քննարկում ենք պաշտպանական համագործակցության համաձայնագրի մինչեւ հինգ տարվա երկարաձգումը, որպեսզի այն տարեկան կտրվածքով չթարմացվի։ Դա թույլ կտա երկու կողմերին իրականացնել համապատասխան պլանավորում», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով ՝ դա «Հունաստանում ԱՄՆ-ի ներկայության հաստատումն է այնտեղ, որտեղ այն նախկինում ներկայացված չեն եղել, ինչպես նաեւ երկու երկրների ռազմավարական համագործակցության հաստատումն է»: «Այն այժմ գտնվում է այնպիսի մակարդակի վրա, ինչպիսին երբեք չի եղել, և շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կամքի, բայց հիմնականում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջանում արդար ազգային պահանջների նկատմամբ կարևորագույն աջակցության շնորհիվ։ Ես կարծում եմ, որ Հունաստանը այսօր շատ հուսալի բանակցող է Արեւելյան Միջերկրածովյան շրջանում. եւ ես կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, դրա հնգամյա ժամկետով երկարաձգումը փոխադարձ հաստատումն է այն բանի, որ այդպիսի համաձայնագրերը կարող են աշխատել ի բարօրություն երկու կողմերի», - ասել է Միցոտակիսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]