Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել Մախաչկալայից, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ասել էր, որ դրական է գնահատում ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ նախանշված 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար է նշանակվել ռոտացիայի սկզբունքով: Սեպտեմբերի 9-ին Կոսոբոկովին Երևանում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]