1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ

Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ Է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա իսկապես դարի նախագիծ Է, որովհետեւ տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ Է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարեւոր Է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես Էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինըկիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:

Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:

«Սա ամենամեծ թունելն Է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում Է ինը կիլոմետր եւ իր պարամետրերով եզակի Է ամբողջ աշխարհում»,-նշել Է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում Է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն Է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին եւ շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:

Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի եւ ինըկիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել Է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:

Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել Է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում Է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի Է, իսկ դա ապահովում Է անվտանգ շինարարական գործընթաց եւ նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաեւ տարբերվում Է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում Է նաեւ պատերի երեսպատում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]