Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին

Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ 
նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասել է Արմեն Սարգսյանը:

Նա երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]