Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․
Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]