«տնՏեսակետ»: Եվրասիական տնտեսական միություն. «Արմենպրես» Փոդքաստ
14:30, 9 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը: Բանախոսը մասնավորապես ներկայացնում է միության պատմությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև մի շարք առանցքային կանոններ և կարգավորումներ:
Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքաստի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից::
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում