1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին առնչվող հարցեր

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցք 
ստեղծելու մասին համաձայնագրին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես, քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում:

«Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝ այս համատեքստում առանձնացնելով ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար:

«Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարարն իր վրաց գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը խաթարում է տարածաշրջանային կայունությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]