Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կամերային երաժշտական թատրոնը միացվեց Պարոնյանի անվան թատրոնին


Կամերային երաժշտական թատրոնը միացվեց Պարոնյանի անվան թատրոնին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում: Որոշման համաձայն, Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:  Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Արա Խզմալյանը նշել էր, որ մշակման փուլում գտնվող նախագծի ընդունման դեպքում հնարավոր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում:

Երկու թատրոնի ներկայացուցիչները չէին ողջունել թատրոնների միավորման գաղափարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]