Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Թատերական Լոռի» 29-րդ փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Վրաստանից, Եգիպտոսից, ՌԴ-ից

«Թատերական Լոռի» 29-րդ փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Վրաստանից, 
Եգիպտոսից, ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը, որն անցկացվում է երկու տարին մեկ, 29-րդ անգամ տեղի կունենա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի անցկացումը հնարավոր է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի, Ալավերդու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի իրականացմանն աջակցում է «Ռուսկի միր» հիմնադրամը:

Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականին դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում: Սակայն միջազգային դառնալուն լուրջ խոչընդոտ են մարզի քաղաքներում առկա դահլիճների անբավարար պայմանները: Այս տարի փառատոնը նվիրված է Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին և ուղիղ տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան մայրաքաղաքային թատրոններ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Ս. Սարգսյանի անվան համազգային, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Միմոս, Ստեփանակերտի, Վանաձորի, Ալավերդու և այլ թատրոններ:

Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից: Ընդհանուր առմամբ 14 թատերախումբ կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ կխաղացվի շուրջ 28 ներկայացում: Փառատոնի շրջանակում կնշվի նաև Ալավերդիում թատրոնի հիմնադրման 100-ամյակը: 

«Կարմիր Լոռի» թերթի 1921 թվականի դեկտեմբերյան համարում կա մի հրապարակում առ այն, որ ընդամենը տասը ամիս առաջ` 1921 թվականի փետրվարին Խորհրդային Հայաստանի հետ միավորված Ալավերդիում գործել է թատրոն, որի ներկայացումից ստացված շահույթը՝  4000 ռուբլի, մուծվել է Վոլգյան սովյալների օգնության ֆոնդին: Դա եղել է 100 տարի առաջ:

Փառատոնի հյուրերի կազմում է Վոլգոգրադի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետի և մշակույթի կոմիտեի նախագահի ղեկավարությամբ, որոնք հանդիպումներ կունենան մարզպետարանում, Ալավերդի համայնքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]