1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատրաստ ենք նման խոսակցության. վարչապետը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

Պատրաստ ենք նման խոսակցության. վարչապետը՝ Էրդողանի հայտարարությունների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վարչապետը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ «Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Իսկ Չինաստանի ու Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը Հայաստանի կառավարության երկարատև ռազմավարությունն է։ «Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում։ Եվ ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]