Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Կլաուդիա Կարդինալեն պատմել Է Բելմոնդոյի հետ բարեկամության մասին

 Կլաուդիա Կարդինալեն պատմել Է Բելմոնդոյի հետ բարեկամության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որը Ժան Պոլ Բելմոնդոյի հետ նկարահանվել չորս կինոնկարներում, հայտարարել Է, որ խորապես վշտացած Է «գործընկերոջ, ամենից առաջ բարեկամի համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ համար եւ շատ ուրիշների համար նա կմնա կենսական ուժի, շարժման , ժպիտի, կենսուրախության մարմնացում»,-ասել Է նա իտալական il Messaggero թերթին տված հարցազրույցում: Կարդինալեն պատմել Է, որ բարեկամական հարաբերություններ Է պահպանել Բելմոնդոյի հետ: «Մենք զանգահարել ենք միմյանց, երբեմն տեսնվել, կիսելով լավ ժամանակները հիշելու հաճույքը, եւ փոքր-ինչ ծիծաղել»,-հավելել Է 83-ամյա կինոաստղը:

Նրա խոսքով՝ իրենց առաջին համատեղ ֆիլմի՝ «Լա Վիաչչա»-ի, 1961 թվականին կատարված նկարահանումների ժամանակ երիտասարդ դերասանները պետք Է պահպանեին լրջությունը եւ ուշադիր լսեին ռեժիսոր Մաուրո Բոլոնինիին:

«Բայց ընդմիջումների ժամանակ մենք կրկին երեխաներ Էինք դառնում: Մի անգամ հյուրանոցում Ժան Պոլը ինձ խնդրեց շեղել տնօրենին, մինչ նա զվարճանում Էր՝ կոտրելով կահույքը: Մեկ այլ անգամ գալա-ընթրիքի ժամանակ մենք թաքնվել Էինք սեղանի տակ եւ հացի փշրանքներ Էինք նետում հյուրերի վրա»,-պատմել Է Կարդինալեն:

Նա նշել Է, որ Բելմոնդոյին կհիշի որպես մեծ դերասանի, իսկական ընկերոջ եւ կինեմատոգրաֆի խորհրդանիշի, որն այլեւս չկա: Բելմոնդոն վախճանվել Է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում: Դերասանը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» եւ այլ ժապավեններ: Արտիստը ծնվել Է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի եւ նկարչուհի Սարա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում:

Ընդունվել Է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել Է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան: 1989 թվականին նա արժանացել Է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգեւատրվել Է Կաննի կինոփառատոնի Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղով (2011 թ.) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]