1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին Վրաստան վերադառնալու մասին

Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին  Վրաստան վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 2-ին: 

«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի ով հնարավորություն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցնի, հետաձգի գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնան Վրաստան»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում:

Նախկին նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերին՝ նշելով, որ ինքը չի վախենում ձերբակալությունից։ Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին հրապարակայնորեն կհայտնի ավելի ուշ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը շատ է սպասում Սաակաշվիլիի ժամանմանը և նրան կնվիրի «փողկապների հարուստ հավաքածու», ինչպես նաև «կնստեցնի վերանորոգված բանտ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]