Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 239 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 239 նոր դեպք, մահացել է 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրում կատարվել է COVID-19-ի 4307 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 577 162-ի:

«Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239  նոր դեպք, առողջացել է 446 քաղաքացի, գրանցվել է մահվան 13 դեպք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն առողջացման, 4924-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1164 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]