Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը

Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 4  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում մեկնարկել է ավանդական դարձած ջազային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենամյա փառատոնը՝ «HAY-AT JAZZ-2021»-ն իրականություն է դառնում Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, «Մանուկյան ընկերության» ու Ջազի հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։  

Փառատոնն անցկացվում է  Գյումրիի թանգարանների բակերում:  Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  այս անգամ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում Դավիթ Մելքոնյան ջազ քառյակն է, իսկ   Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Արփենիկ» ջազ տրիոն։

Գյումրեցիների ու քաղաք այցելած հյուրերի համար մուտքն ազատ է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]