1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում բացօթյա միջոցառում կանցկացվի

Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում բացօթյա 
միջոցառում կանցկացվի

 ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերացի տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 11-ին Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանն է:

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացի տոնը նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]