Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռոնալդուն չի մասնակցի Ադրբեջանի դեմ խաղին

Ռոնալդուն չի մասնակցի Ադրբեջանի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ադրբեջանի դեմ կայանալիք խաղին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ռոնալդուն լքել է հավաքականի ճամբարը և կմեկնի Մանչեսթեր:

Սեպտեմբերի 1-ին Իռլանդիայի դեմ խաղում Ռոնալդուն երկրորդ գոլը հեղինակելուց հետո գոլը տոնելու ընթացքում հանել էր մարզաշապիկը, ինչի հետևանքով դեղին քարտ էր ստացել: Ռոնալդուն որակազրկվել է և չի կարողանա մասնակցել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 7-ին կայանալիք խաղին:

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի ընտրանու հետ, որին նույնպես Ռոնալդուն չի մասնակցի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]