1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մի հաջողության պատմություն. Արգենտինական կենտրոն

Մի հաջողության պատմություն. Արգենտինական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ եւ ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:

«Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես գիտեք, լեզուներ են ուսումնասիրում: Կրթօջախը հայտնի է իր ավանդույթներով. շատ կարեւոր է մշակույթ ճանաչելը, որովհետեւ դա է ձեւավորում համապատասխան լեզվամտածողությունը, օգնում  սովորել լեզուն նաեւ մշակույթի միջոցով՝ ճանաչել ժեստերը, ավանդույթները, որպեսզի կարողանաս այդ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել եւ  ճիշտ հաղորդակցություն ապահովել»,- ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը:

Հենց այդ նկատառումով էլ 2019թ համալսարանը եւ Արգենտինայի դեսպանատունը մտադրություն հայտնեցին համալսարանում  իսպաներենի ուսուցման կենտրոն ստեղծել:

«Նախագծի  իրականացման երրորդ կողմ հանդես եկավ Կոնվերս բանկը, որի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ ստեղծվեց Արգենտինական կենտրոնը: Դա շատ կարեւոր քայլ էր, որի շրջանակում ստեղծվեցին համապատասխան միջավայր ու պայմաններ իսպաներենի ուսումնասիրման համար: Այսօր այստեղ հանդես են գալիս դասախոսներ Իսպանիայից, Արգենտինայից: Գեներացվում ու կյանքի են կոչվում մտքեր ու գաղափարներ»,- նշում է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]