Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով

Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ.) պատրաստակամությունն այս առումով լավ հայտնի է: Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծեց Լավրովը:

Լավրովը նշեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ըստ Լավրովի` Միրզոյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրներին:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ մանրամասն ուսումնասիրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը թույլ է տվել դադարեցնել հակամարտությունը և այն բերել քաղաքական կարգավորման հուն:

«Պայմանավորվեցինք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների վերացման ուղղությամբ՝ ներառելով հայ ռազմագերիներին վերադարձման և ականապատ տարածքների քարտեզների հանձնման խնդիրների վերջնական լուծումը: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]