Թուրքիա-Եգիպտոս բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի և Եգիպտոսի միջև փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Քննարկումները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 7-8-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։
Կողմերը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային ձեւաչափով հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
«Հետագա քայլերը կլինեն քննարկումների երկրորդ փուլի արդյունքները վերլուծելուց հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիա-Եգիպտոս նման ձևաչափով քննարկումների առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա մայիսի սկզբին։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ապրիլի 15 -ին հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերսկսելու վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում