Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում միայն 2 օր կգործեն զեղչեր բոլոր սմարթֆոնների եւ աքսեսուարների համար

«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում միայն 2 օր կգործեն զեղչեր բոլոր 
սմարթֆոնների եւ աքսեսուարների համար

 ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն երկու օր՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին, «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 20% զեղչ սմարթֆոնների և 15%՝ աքսեսուարների ողջ տեսականին գնելու դեպքում: 

Այս երկու օրվա ընթացքում, օրինակ, Oneplus Nord N100 4ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը կարժենա 74 950 դրամ նախկին 90 000-ի փոխարեն, Xiaomi Redmi Note 9 3ԳԲ/64ԳԲ սմարթֆոնը՝ 82 550 դրամ նախկին 102 900-ի փոխարեն, Xiaomi Redmi 9T 4ԳԲ/128ԳԲ սմարթֆոնը՝ 94 900 դրամ նախկին 103 900-ի փոխարեն, JBL T120 TWS անլար ականջակալները՝ 21 600 դրամ նախկին 24 900-ի փոխարեն և այլն: 

«Նոր ուսումնական տարվա սկզբին շատերն են շտապում թարմացնել գաջեթները, որպեսզի ավելի արագագործ սարքավորումով աշխատեն։ uDays-ի շրջանակներում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ նախընտրելի գաջեթը կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Ապառիկ գնման դեպքում նույնպես կգործեն հատուկ զեղչեր: 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]