Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը

Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թուրքիան ձգտում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի վերակառուցման գործում ՝ ապահովելով աֆղան ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը: Քաբուլի օդանավակայանի հարցում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմանները, պետք է ընդունվեն և հաստատվեն թուրքական պետական իշխանությունների որոշումները, ինչպես նաև տրվեն նախագահի հանձնարարականները: Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր առաջարկները»,-ասել է Աքարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]