Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-26/21. Երեք հայ հեղինակ՝ տարբեր խորագրերում  

«Նոր գիրք»-26/21. Երեք հայ հեղինակ՝ տարբեր խորագրերում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Լիլիթ Բաղդասարյան, locus morbi

Առօրյայում, հասարակության մեջ մշտապես դեպի կատարելություն քայլելու պարտավորված անհատն իր ընթացքում ինչ-որ պահի ճեղքվածք է տվել՝  կապելով հեղինակին գոյության ավելի խոր շերտերի հետ, միաժամանակ ստիպել սֆերիկ ընդգրկել կյանքն ու զգալ մի քիչ ավելին։ Հեղինակը խոսում է գրականության և սիրո մասին կամ Սիրո, որտեղից սկսվում է գրականությունը՝ մարգարեական ու անժամանակ։ Այսպես locus morbi-ն՝ ախտահարման օջախը, իր կյանքի ճեղքն է՝ խոռոչը, որտեղից զգացողություններն ու գիտակցումը, ճանաչողությունն ու վերլուծությունները և այն ամենը, ինչ ստեղծում է մարդուն, շարունակաբար լցվում է հեղինակի մեջ։ Լատիներենն ակունքային լեզու է, վկայում է անցյալի մշտական ներկայությունն ու ամբողջացնում ժամանակը. nihil novi sub sole ` արևի տակ ոչինչ նոր չէ։

Այս գիրքը հեղինակի ապրելու և ավելին զգալու միջտարածությունն է, միակ փաստը և իրեղեն ապացույցը: Հրատարակել է «Գրքամոլ» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն 
Անուշավան Պողոսյան, «Փոթորկից առաջ»

 «Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակների Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Գրիգոր Բադալյան, «Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն»

 Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և քողարկված դրսևորումները: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ ուսումնական ձեռնարկը նախատեսված է հատուկ ծառայությունների, ուժային որոշ կառույցների, բանակցային ծառայություն մատուցող կազմակերպությունների, գործարարների, նեթվորքինգով զբաղվող անձանց, պրակտիկ հոգեբանների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շփման ընթացքում «կարդալ» մարդուն, գնահատել ընդունվող տեղեկատվության հավաստիությունը և շփման միջոցով պայմանավորել իրենց գործունեության հաջողությունը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]