Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց մանկաբարձագինեկոլոգիական նոր ախտորոշիչ կենտրոն

Գյումրիում բացվեց մանկաբարձագինեկոլոգիական նոր ախտորոշիչ կենտրոն

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում օգոստոսի 28-ին  բացվեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ախտորոշիչ կենտրոնը հագեցած է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված GE Voluson S 10 Expert էխոսկոպիկ սարքով, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ և այլն: Համակարգը թույլ է տալիս բժշկին շատ արագ ու արդյունավետ իրականացնել ինչպես հղիների, այնպես էլ գինեկոլոգիական խնդիրեր ունեցող կանանց հետազոտություն, ավելի վաղ ժամկետում հայտնաբերել պտղի արատներն ու խնդիրները:

Առողջապահական հաստատությունների օպտիմալացման արդյունքում «Գյումրի բժշկական կենտրոն»-ին միացավ նաև Գյումրիի ծննդատունը, ինչ արդյունքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է բարեփոխումների ծրագիր. ախտորոշիչ կենտրոնի բացումը դրանցից մեկն  է: «Նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել, այն  ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև մարզում օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց՝  օգնելով խնդիրները վաղ հայտնաբերել: Նմանատիպ ծառայությունը մարզի բնակչությանը հնարավորություն կտա մնալ և ախտորոշվել մարզում, հետագայում նաև վիրահատության անհրաժեշտության պարագայում, վիրահատությունը ևս տեղում կազմակերպելով: Սա հնարավորություն է տալիս նախկինում միայն Երևանում իրականացվող միջամտություններն իրականացնել նաև Գյումրիում: Նմանատիպ սարքավորման բացակայության պատճառով նախկինում ամսական մոտ 20 հիվանդ գնում էր Երևան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հավելենք, որ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]